Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո
«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում, որը կկայանա մայիսի 9-ին, Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո:
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մրցույթի 18 մասնակիցները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Հայաստան, Սլովենիա, Լատվիա:
Մրցույթի 2-րդ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:
«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա “Fly with me” երգով, որը շուրջ 10 օրվա ընթացքում հատել է մեկ մլն դիտումների շեմը: Ըստ եվրատեսիլյան “Wiwibloggs” կայքի հայտարարած մրցույթի՝ Արծվիկն իր վոկալային տվյալներով այս պահին լավագույնն է կին կատարողների շրջանում, ինչպես նաև գլխավորում է ամենագեղեցիկ կատարողների ցուցակը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում