Սերժ Թանկյան. Սա ձեր ընտրություններն են և մենք փորձում ենք, այստեղ լինելով, աջակցել ձեզ
«Մենք Հայաստանի քաղաքացիներ չենք և չենք կարող քվեարկել, բայց իբր դիտորդ ունենք այդ կարելիությունը»: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը:
Նա նշեց, որ դիտորդական առաքելություն իրականացնելու մտադրությունն ավելի ամրապնդվեց Երևանում հուլիսյան դեպքերից հետո:
«Մենք որոշեցինք՝ ժամանակն է , ինչ-որ ձևով հղանանք այս նոր մոտեցումին, որ հայը, ով ապրում է Սփյուռքում և հայը, ով ապրում է հայրենիքում, ունենան իրենց անհատական որոշումի ոչ միայն կարիքը, այլև կարիելիությունը»,-ասաց նա:
Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ուրախ են Հայաստանի խորհրդարանական ընտրություններում որպես դիտորդ մասնակցելու համար:
«Մեր քայլը կարևորվեց «Սասնա Ծռեր»-ի դեպքից հետո: Մենք Հայաստանի ընտրություններում որպես դիտորդ մասնակցելը համարում ենք Հայաստանում անարդարության դեմ պայքարի մի ձև՝ նկատի ունենալով տարիներ շարունակ Հայաստանում եղած անարդարությունը և դրանց նկատմամբ անտարբերությունն այլևս պետք է դադարեցվի»,-ասաց նա:
Թանկյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքից եկած կամավորներին, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու. «Սա ձեր ընտրություններն են և մենք փորձում ենք այստեղ լինելով աջակցել ձեզ ու ձեր մեջքին լինել այս ընտրությունների ընթացքում»:
Ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը նշեց, որ 25 տարի անընդհատ վատ լուրեր է լսել Հայաստանից, զգացել է, որ ամենամեծ հույսը քաղաքացիական իրավունքներն են:
«Այս դիալոգը երկար ժամանակ պետք է շարունակվի, պետք է հասկանանք, թե մենք ինչ կարող ենք անել: Ամանառաջնային պարտականությունը քաղաքացու այն է, որ մեր հայրենակիցը հասկանա, որ քվեն չպետք է ծախի»,-ասաց նա:
Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նախ ասաց, որ ժողովդավավարությունը մկանի պես է, մկանը պետք է վարժեցվի, մարզվի, որպեսզի ուժեղանա:
«Մենք այստեղ չենք, որպեսզի կիրակի օրվա ձայները պանենք, մենք այստեղ ենք ապագայի համար: Մենք այստեղ ենք որպես Հայաստանի ընտրությունների դիտորդները, Հայաստանի բարգավաճ լինելու և ծաղկունքի դիտորդներ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին