Էգոյան. Ես պրովոկացիա եմ արել
Ինչո՞ւ եք մարդկանց կոչ անում գնալ ընտրություններին, եթե Կալիֆոռնիայում հայտարարել եք, որ ընտրությունները կեղծվելու են,- Խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելության իրականացման նպատակով Երևան ժամանած կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանից ասուլիսում հետաքրքրվեց լրագրողը:
«Ես պրովոկացիոն քայլ եմ անում՝ գիտակցելով դա, որպեսզի մարդկանց արթանցնեմ: Կարծում եմ, որ ակտիվ լինելով կարելի է կանխել այդ ամենը: Փաստեր կան, որ այդ ապօրինությունների դեմն առնելու համար քայլեր են կատարվում: Մեր նախաձեռնությամբ փորձում ենք իրավիճակը շտկել, ապագայի համար ներդրում ունենալ»,-ասաց նա:
Էգոյանն ասաց, որ ինքը լավատես է:
«Այս երկրին մահ է բերելու անտարբերությունը: Եթե մահ լինի, ապա դա լինելու է անտարբերության հետևանքով: Մենք այստեղ ենք աջակցելու համար: Սա մի պրոցեսի ավարտ չէ, ուղղակի աջակցություն է գալիքի, ներդրումն է ապագայում: Մենք մի խումբ հայրենասեր մարդիկ ենք, որ ներդրումն անում ենք այս կերպ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արսինե Խանջյան. Կարծում եմ, 25 տարվա ընթացքում շատ փողոց իջանք
- Սերժ Թանկյան. Սա ձեր ընտրություններն են և մենք փորձում ենք, այստեղ լինելով, աջակցել ձեզ