Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր
Հայաստանում էներգաարդյունավետ բնակշինարարության խթանման նպատակով Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր: Կոնվերս Բանկ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարկավորման Ծրագիրն իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում:
«ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման 4 փուլի շրջանակներում վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավել բնակարանային պայմանները, տան կառուցապատման կամ վերանորոգման ժամանակ նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով լավագույնս ջերմամեկուսացնել բնակարանը, անցնել էներգախնայողության, ինչպես նաև ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+ -ից բարձր) կենցաղային տեխնիկա »,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել են Բանկում՝ հավելելով, որ հատկապես հեռավոր բնակավայրերի բնակիչների համար վարկավորման մատչելի պայմանների ստեղծումը , ինչպես նաև շինարարության և վերանորոգման աշխատանքներում էկոլոգիապես մաքուր, էներգաարդյունավետ նյութերի օգտագործումը բանկի վարկավորման քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են:
«ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման 4 փուլի շրջանակներում շրջանակում hիփոթեքային վարկավորում է իրականացվելու երկու ուղղությամբ՝ «Բնակարանային էներգաարդյունավետ վարկեր» և «Բնակարանային մարզային վարկեր»: Վերջին վարկատեսակով էներգաարդյունավետության ապահովման պարտադիր պահանջ չի առաջադրվում: Հաճախորդներին տրամադրվելու են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով և 11 տոկոս տարեկան դրույքաչափով»,- եզրափակել են Կոնվերս Բանկում:
Կոնվերս Բանկն և Ազգային Հիփոթեքային ընկերությունը սկսել են համագործակցել 2010թ-ից՝ տարբեր ծրագրեր իրականացնելով բնակարանային վարկավորման ոլորտում:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկն արժանացել է միջազգային մրցանակի
- Կոնվերս Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններով ստանալ Woman’s քարտեր
- Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում նոր՝ «Card2cash» ծառայությունը
- Կոնվերս Բանկը սկսել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթների իրականացումը
- Կոնվերս Բանկը երկու ակցիա է գործարկում՝ իր քարտապանների համար