Ապրիլի 2-ին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում» կգործի շուրջօրյա թեժ գիծ
«Տեղեկացնում ենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրության և հաջորդող օրերին լրատվական կայքերի, ընտրախախտումներն արձանագրող հարթակների ուղղությամբ հնարավոր ապօրինի միջամտությունների, DDoS հարձակումերի պարագայում, կարող եք դիմել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի փորձագետների օգնությանը:
Ապրիլի 2-ին ՀԿՏԿ-ում կգործի շուրջօրյա թեժ գիծ՝ 060407040 հեռախոսահամարով»,-հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2012թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» օժանդակությունից օգտվել են մի շարք կայքեր, այդ թվում՝ DDoS հարձակման ենթարկված iditord անկախ, միջազգային նախագիծը, որն արձանագրում էր ընտրական գործընթացում տեղ գտած խախտումները:
Հարակից հրապարակումներ`
- DDoS հարձակումների դեպքում՝ դիմել թեժ գծին
- ՀԿՏԿ-ն իրականացնում է DDoS հարձակումներից պաշտպանվելու վերաբերյալ խորհրդատվություն
- «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից». անվճար խորհրդատվություն նախընտրական շտաբներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին