ԱԳ նախարարն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղարին
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը, կարևորելով ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում, շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններով։
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լեբեդևը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս առումով ԱՊՀ գործադիր քարտուղարը նշել է, որ կազմակերպության հովանու ներքո դիտորդական առաքելություն են իրականացնելու շուրջ 170 դիտորդ, որոնք աշխատելու են Երևանում և բոլոր մարզերում։
ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր գնահատել է Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին և գոհունակություն է հայտնել Հայաստանի ներկայացուցիչների ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են նաև ԱՊՀ կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական նորամուծությամբ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է. Լեբեդև
- ԱՊՀ դիտորդական առաքելության զեկույց. Քարոզարշավն ընթանում է օրենքի շրջանակներում
- ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ներգրավվել է 171 անձ
- ԱՊՀ դիտորդ. Հայաստանի Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները հեղափոխական են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին