«Հայկյան» հատուկ մրցանակը հետմահու շնորհվել է Ռոբերտ Աբաջյանին
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է եղել Արցախի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հուշ ցերեկույթին մասնակցել են Ռոբերտ Աբաջյանի հարազատները, մտերիմներն ու մարտական ընկերները, զինվորականներ:
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում զոհված հայորդիների հիշատակը: Ներկայացվել է Ռոբերտ Աբաջյանի անցած ուղու և գործած սխրանքի մասին պատմող տեսաֆիլմը:
Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն երախտագիտություն է հայտնել Ռոբերտ Աբաջյանի ծնողներին հայրենասեր և հերոս զինվոր դաստիարակելու համար:
Վիգեն Սարգսյանը հերոսի ծնողներին է հանձնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» հատուկ մրցանակը, որը շնորհվել է Ռոբերտ Աբաջյանին Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան