«Ագոս»-ի սյունակագիր. Աթեշյանի կերպարը նկարագրելու համար մի նոր Հակոբ Պարոնյան է պետք
Ստամբուլի «Ագօս» թերթի սյունակագիր Օհաննես Քըլըչդաղըն իր հոդվածում անդրադարձել է Պոլսի հայ համայնքում, պատրիարքարանում ստեղծված անառողջ մթնոլորտին և դրանում պատրիարքի փոխանորդի պաշտոնն զբաղեցնող Արամ Աթեշյանի դերակատարության ու նկարագրին:
Նրա խոսքով՝ Աթեշյանի մասին խոսելիս հանգստություն պահպանելու գերմարդկային ճիգեր են անհրաժեշտ և նրա մեջ եղած ինքնավստահությունը քիչ հանդիպող երևույթ է: Չնայած վերջին ժամանակներում նա նաև մի տեսակ խղճահարության զգացում է առաջացնում և այդ մարդու նմանատիպ ցածրանալը ամոթ է առաջացնում: Նրան և նրա կերպարը նկարագրելու համար մի նոր Հակոբ Պարոնյան է պետք:
Ըստ հոդվածագրի՝ Աթեշյանը հայ համայնքում ստեղծված անառողջ մթնոլորտի ու վիճակի մասին այնպես է խոսում, կարծես ինքը չի հանդիսանում դրա «ճարտարապետը» և նրա խոսքերը միայն ծիծաղ ու զարմանք են առաջացնում:
«Նրա այն հայտարարությունը, որ հրաժարական չի տալու, բոլորիս ապուշի տեղ դնող հայտարարություն է: Տարիներ առաջ պատրիարքի ընտրությունների անցկացման պահանջով 6 հազար ստորագրությամբ գրությանը պատասխանել է, որ 6 հազար չէ, 60 հազար ստորագրություն էլ բերք, ինձ այստեղից չեք հեռացնի: Այդ խոսքերի և ներկայի միջև ոչ մի տարբերություն չկա: Նա սրանով ցանկանում է ասել, որ պետությունը թիկունքիս է, մնալու եմ այս աթոռին և եթե ուժներդ բավարարում է, եկեք ինձ հեռացրեք: Պետությանը մեջտեղ բերելը միանգամայն անընդունելի է»:
Հոդվածագրի խոսքերով՝ այժմ հայ համայնքի համար կարևորագույն խնդիրը այդ մարտահրավերին պատասխան տալու որոշումն է, քանի որ մեկ մարդը մարտահրավեր է նետում ողջ ժողովրդին, նրա ներկայացուցիչներին, հոգևորականներին ու ընտրված նոր տեղապահին: Որպես այս ամենին պատասխան, նա պետք է մեկուսացվի: Նրան այստեղ-այնտեղ հրավիրող, նրան այցի եկող անձինք ու կառույցները, փոխանորդի նրա կարգավիճակը ճանաչողները և նրա հետ եկեղեցում կանգնողները պատասխանատու են այս իրավիճակի համար: Արդեն կա ընտրված պատրիարքի տեղապահ, ով պետք է զբաղեցնի իր պաշտոնը և իրականացնի իր գործառույթները:
Հիշեցնենք, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Մաշալյանը դիմել է Գարեգին Բ-ին՝ աջակցելու Պոլսի պատրիարքի ընտրված տեղապահին
- Գարո Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել նախարարից
- Աթեշյանը մտադիր չէ հրաժարական տալ պատրիարքի փոխանորդի պաշտոնից
- Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին
- Տեր Վահրամ. Մայր Աթոռը հետևում է Պոլսում ընթացող զարգացումներին
- Փաստաբան. Պատրիարքի ընտրությունը միայն հայ համայնքի իրավասությունն է
- Տեր Վահրամ. Արամ և Սահակ Սրբազանները հաջորդ շաբաթ կժամանեն Էջմիածին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան