Եվրատեսիլի կազմակերպիչները խոստանում են Ուկրաինայում բոլորի մասնակցությունը
Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչը (ЕВС) ներկայացուցիչը հայտարարել է, որ կազմակերպությունն Ուկրաինայի հանդեպ պատժամիջոցներ չի նախատեսում։
lenta.ru-նի փոխանցմամբ, նա նշել է, որ մամուլը ճիշտ չի մեկնաբանել ЕВС-ի գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտերնեի խոսքերը։
«Հարցազրույցի մեջբերումները ճիշտ են, բայց մնացած ամեն ինչ հորինված է լրագրողների կողմից»,- հայտարարել է միության ներկայացուցիչը։
Նա հստակեցրել է, որ միության կանոնների համաձայն՝ մասնակիցների կողմից կանոնների խախտման բոլոր դեպքերը կուսումնասիրվեն մրցույթի ավարտից հետո։
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ապահովենք բոլոր 43 երկրների ներկայացուցիչների մասնակցությունը»,- ասել է չինովնիկը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան