Երևանի կենդանաբանական այգու մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի
Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը տեղեկացնում է, որ այգու տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով Այգու գործարկվող տարածքի մի հատվածը 2017 թ.-ի ապրիլի 1-ից ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար:
«Տեղեկացնում ենք, սակայն, որ Այգին շարունակում է աշխատել սովորական աշխատանքային ժամանակացույցով` առավոտյան 10-ից մինչև 20:00-ն (բացառությամբ երկուշաբթի օրերից): Տոմսերի վաճառքը մինչև 19:00-ն:
Հիշեցնենք, որ այժմ իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագիրի 2-րդ փուլի շրջանակում: Դեռևս 2014 թ.-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ»,- նշված է հաղորդագրությունում: