Թուրքիան արգելում է Գերմանիայի քաղաքացի քրդերի և ալևիների մուտքը երկիր
Վերջին ամիսների ընթացքում Գերմանիայի քաղաքացիություն ունեցող մի շարք անձիք, ովքեր ծագումով Թուրքիայից են, չեն կարողացել մուտք գործել Թուրքիա:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը հաստատել է այս մասին մամուլում հրապարակված տեղեկությունները:
Շեֆերը նշել է, որ իրենց լուրեր են հասել որոշ դեպքերի մասին, երբ Թուրքիայի իրավասու մարմիններն արգելել են Գերմանիայի քաղաքացիություն ունեցող անձանց մուտքը երկիր: Խոսնակը նշել է, որ ԱԳՆ-ն այժմ զբաղվում է այդ խնդրով:
Շեֆերը նաև նկատել է, որ թուրք-գերմանական հարաբերություններում այս պահին առկա լարվածության պատճառով խնդրին լուծում գտնելը այնքան էլ հեշտ չի լինի:
Գերմանիայում ալևիական միությունների ֆեդերացիայի տնօրենների խորհրդի անդամ Ուֆուք Չաքըրը ևս հավաստել է, որ իրենք տեղեկացվել են բազմաթիվ նմանատիպ դեպքերի մասին: Չաքըրը հայտնել է, որ այն քաղաքացիները, ում մուտքը Թուրքիա արգելվել է, հիմնականում քրդեր և ալևիներ են:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք նախարարը դժգոհ է Գերմանիայում Հայոց ցեղասպանության հուշակոթող կառուցելու որոշումից
- Գերմանիայում հայտարարել են օտարերկրացի քաղաքական գործիչների մուտքի արգելքի իրավունքի մասին
- Չավուշօղլուն Գերմանիայի իշխանությունների մասին. «Իսկական բռնապետական համակարգ է»
- Թուրքիայի նախագահը Գերմանիայի քաղաքականությունը համեմատել է նացիզմի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին