Ընտրական նորամուծությամբ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է. Լեբեդև
Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ միակն է, որ ներդրել է այսպիսի համակարգ: Հետաքրքիր է, որ հատկապես տեխնիկական միջոցների այդ նորամուծությունը չկա ԱՊՀ ոչ մի երկրում, մենք հետաքրքրված ենք դրանով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց, ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
«Հուսով ենք որ այդ տեխնիկական նորարար միջոցների կիրառման պատրաստելու հսկայական աշխատանքները, քվեարկության նոր մեթոդաբանությունը թույլ կտա ընտրություններն անցկացնել հանգիստ և կազմակերպված»,- նշեց դիտորդական առաքելության ղեկավարը և հավելեց, որ իրենց դիտորդները լինելու են ՀՀ բոլոր մարզերում ընտրատեղամասերի բացվելու պահից սկսած մինչև քվեները հաշվելու գործընթացը:
Անդրադառնալով տեխնիկական նորարար միջոցներին, Լեբեդևը բնական համարեց, որ կլինեն դժվարություններ:
«Միշտ չէ, որ ամեն մի նոր բան միանգամից յուրացվում է, բնական է կլինեն դժվարություններ, մենք կարծում ենք, որ դրանից չի կարելի ողբերգություն սարքել»,- նշեց նա:
Լեբեդևը նաև հույս հայտնեց, ընտրությունները կանցնեն կազմակերպված և հանգիստ մթնոլորտում և տեղեկացրեց, որ ԱՊՀ անդամ 8 երկրներից շուրջ 20 դիտորդները մարտի 14-ից գտնվում են Հայաստանում, իսկ մյուսները շուտով կժամանեն:
Լեբեդևը կարևորեց, որ առաքելությունը պետք է տա օբյեկտիվ գնահատական, առանց ներքին գործերին խառնվելու
«Մենք խնդիր չենք դրել, փորփրել ինչ-որ թերություններ և բարձրաձայնել: Մեր համար կարևորը տեղական ընտրական գործընթացների կազմակերպիչներին ցուցաբերած օգնությունն է, ինչ-որ տեղ նաև ընկերական խորհուրդը այս կամ այն հարցի շուրջ: Մենք հասցրել ենք լինել արդեն ՀՀ 8 մարզերում, հանդիպել տարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարների հետ, ինչպես նաև Երևանում են մեր դիտորդները ակտիվորեն աշխատանքներ տանում: Ուստի մենք ունենք պատկերացում, թե ինչպես է ընթանում ընտրություններին պատրաստվելու աշխատանքները»,- նշեց առաքելության ղեկավարը և հավելեց, որ իրենք ուշադիր հետևում են նաև ԶԼՄ-ների աշխատանքին, մասնավորապես քարոզարշավի լուսաբանմանը:
Լեբեդևն անդրադառնալով ընտրական ցուցակների վերջում հրապարակման վերաբերյալ լրագրողների հարցին, դրական քայլ համարեց: Նրա կարծիքով դա արվել է հասարակության պահանջով և թափանցիկ ընտրություններ անցկացնելու նպատակով։
Ընտրակաշառքի մասին տեղեկությունների վերաբերյալ լրագրողների հարցին Լեբեդևը նշեց, որ առաքելությանը ոչ ոք չի դիմել այդ խնդրով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին