Լուծվել է Լեռնամերձ համայնքի բնակչության տաք ջրի հարցը
Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մեկնարկած միջոցառումների շրջանակներում ամբողջությամբ լուծվել է Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքի բնակիչների տաք ջրի հարցը։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հասարակայնության հետ կապեր բաժնից հայտնում են, որ փետրվարին կառավարության որոշմամբ հաստատվել էր համայնքին «Արևային ջրատաքացուցիչներ» տրամադրելու և բնակչությանը տաք ջրով ապահովելու աջակցության ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում բնակչության շուրջ 90 տոկոսն այլևս ունի արևային ջրատաքացուցիչներ և ինքնուրույն ապահովում է կենցաղային տաք ջրի ամբողջական պահանջարկը։ Բացի այդ, 29 ընտանիքի համար տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ՝ վերջիներիս ցանկությամբ։ Համայնքի բնակիչներին տրամադրվել են նաև էներգախնայող լամպեր:
Արևային անվճար ռեսուրսի օգտագործումը թույլ կտա համայնքի բնակիչներին զգալի միջոցներ տնտեսել, որոնք կարող են ուղղվել նույն այդ ընտանիքներում նմանատիպ էներգաարդյունավետ այլ ծրագրերի իրականացմանը։ Այդ նպատակով առաջարկվել է ստեղծել շրջանառու ֆոնդ, որտեղ կկուտակվեն խնայողությունների արդյունքում հետ վերադարձված գումարները։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նմանատիպ ծրագրեր առաջիկայում նախատեսվում է առաջնահերթորեն իրականացնել նաև այլ, հիմնականում չգազաֆիկացված համայնքներում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում մեկնարկել է մինչև մեկ մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը
- Մոսեսգեղում գործարկվել է արևային ջրատաքացուցիչ համակարգը
- Արմավիրի Լեռնամերձ գյուղի ընտանիքներին տրամադրվելու է արևային ջրատաքացուցիչների համակարգ
- Հայաստանում արևային վահանակներ կարտադրվեն
- Ավելի քան 4 տասնյակ ընկերություն պատրաստ են մասնակցել արևային կայանի կառուցման մրցույթին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա