Լոնդոնում բացվել է սելֆիի արվեստի մասին ցուցահանդես
Լոնդոնի Սաատչի պատկերասրահում բացված ցուցահանդեսը պատմում է անցած շրջանների մեծագույն նկարիչների ինքնանկարի և մեր ժամանակներում «հեռախոսով» արված ակնթարթային նկարի միջև խորը կապի մասին:
Ռիա նովոստին գրում է, որ «Սելֆից մինչև ինքնաարտահայտում» ցուցահանդեսում ներկայացված են Վան Գոգի, Ռեմբրանդտի, Վելասկեսի, նաև ժամանակակից սկանդալային նկարչուհի Թրեյսի Էմինի ինքնանկարները: Սելֆիների շարքում ներկայացված են Դանիայի նախկին վարչապետի նկարը ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի հետ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դ. Քեմերոնի նկարը Նելսոն Մանդելայի թաղմանը և այլն:
«Մեծ իմաստով սելֆին մարմնավորում է ժամանակակից մշակույթի անցումը թվային և տեխնոլոգիական առաջադեմ աշխարհ, երբ բջջային հեռախոսը միացել է լուսանկարչական ապարատին: Այս ցուցահանդեսը թույլ է տալիս նայել պատմությանն ու իմանալ սելֆիի ստեղծագործ պոտենցիալի մասին»,- ասել է պատկերասրահի տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան