Կաննի կինոփառատոնի պաստառը քննադատել են «չափազանց նիհար» Կարդինալեի պատճառով
Կաննի կինոափառատոնի այս տարվա պաստառը քննադատվել է այն պատճառով, որ դերասանուհի Կլաուդե Կարդինալեն «չափազանց նիհար» է:
Գազետա.ռու կայքը, հղում անելով The Telegraph-ին, գրում է, որ Կարդինալեի լուսանկարն արված է 1959 թվականին Հռոմում՝ տանիքներից մեկում: Եթե համեմատվում է այդ լուսանկարն ու Կաննի փառատոնի պաստառի նկարը, նկատելի է դերասանուհու կերպարի միջև տարբերություն. պաստառում նա ավելի նիհար է: Ենթադրվում է, որ օգտագործվել է ֆոտոշոփ:
Դա առաջացրել է քննադատություն, այդ թվում նաև ֆեմինիստների կողմից: Ֆրանսիական Le Monde թերթը պաստառն անվանել է հիանալի, իսկ լուսանկարի խմբագրումը՝ «ակնհայտ» և «ցավալի»:
Ֆրանսիայի համար այդ թեման շատ զգայուն է, քանի որ, օրինակ, երկրում չափազանց նիհար մոդելներին արգելված է աշխատել նորաձևության բիզնեսում:
Իր հերթին դերասանուհին ասել է, որ չի տեսնում «վիրավորանք» կանանց մարմնի դեմ, նկարը շտկվել է, որպեսզի շեշտադրվի թեթևությունը: