Վրաստանից «Իգլա» տեղափոխելու գործընթացում ներգրավված է եղել նաև ՀՀ ԱԱԾ աշխատակից. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգ տեղափոխելու՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին վերագրվող գործընթացում ներգրավված է եղել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից:
«ԱԱԾ աշխատակցի պատճառով էլ հնարավոր է եղել այդ գործարքը հեշտությամբ բացահայտել: Հիշեցնենք, որ մարտի 22-ին «Իգլա» զինատեսակը ապօրինի կերպով ՀՀ տեղափոխելու կասկածանքով ձերբակալվել են Սամվել Բաբայանը, նրա ընկեր Սանասար Գաբրիելյանն ու ևս մեկ անձ: Սույն գործով ՀՀ ևս մի քաղաքացի ձերբակալվել է Վրաստանում: Ավելի շուտ, երբ հայտնի է դարձել, որ նման զենք ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու նախաձեռնություն կա, խմբին կցվել է ԱԱԾ մի գործակալ, որն էլ հետևելով ու մասնակցելով այդ գործընթացին, ողջ տեղեկատվությունը հաղորդել է իր կառույցին: Նա, բնականաբար, ձերբակալվածների մեջ չէ: Ի դեպ, ԱԱԾ-ն բավականին ժլատ է այս գործի առնչությամբ որևէ տեղեկություն տրամադրելու հարցում»:
Թերթը երեկ փորձել 1 մեկնաբանություն ստանալ տեղեկության վերաբերյալ, բայց ԱԱԾ լրատվական ծառայությունից չեն պատասխանել՝ հարցը գրավոր պահանջելով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան