Պետք է բոլոր տիպի անձնական նկրտումները մի կողմ դնենք. Սեյրան Օհանյան
«Քարոզարշավի ընթացքում մենք եկանք եզրակացության, որ մարդիկ սպասում են փոփոխությունների, մեզ հաջողվել է մեկ ամսում կոտրել հուսահատության մթնոլորտը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակը գլխավորող, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, քարոզարշավի շրջանակում շփվելով մարդկանց հետ, զգացել են, որ նրանք ավելի լայն համախմբման ցանկություն ունեն, մարդկանց մտահոգում է ազգային միասնությունը:
«Մենք պատրաստականություն ենք հայտնել ձևավորել լայն կոնսոլիդացիա, կատարել իշխանափոխություն, որը կբերի երկրի զարգացմամբ զբաղվող մի թիմի: Մենք շարունակում ենք մնալ մեր տեսակետին, մեր պատրաստակամությունը հայտնելու ենք ընտրություններից հետո: Պետք է բոլոր տիպի անձնական նկրտումները մի կողմ դնենք, որովհետև վճռվում է մեր երկրի ապագան: Ճակատագրական պահին ժողովրդի, երկրի առջև բզկտված, տրոհված հանդես գալու իրավունք չունենք»,- ասաց Ս. Օհանյանը:
Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ պատրաստակամ են համագործակցել այն ուժերի հետ, ովքեր փոփոխությունների կողմնակից են, ովքեր ուզում են այս իշխանություններին ասել՝ «հերիք է դուք ղեկավարեք, թարմ ուժեր գան ղեկավարելու։ Պատրաստ ենք նրանց հետ քննարկելու, առավել ևս այն ուժերի հետ, ովքեր վստահության մեծ քվե ձեռք կբերեն ժողովրդի կողմից»:
Նա նաև նշեց, որ մի քանի անգամ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, բարիդրացիական հարաբերություններ ունեն, մշտապես պահպանվելու են այդ հարաբերությունները:
Դաշինքի պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխություն տեղի չի ունեցել: Նա նշեց, որ ժողովրդի վստահությունն ունեցող, լեգիտիմ իշխանության դեպքում է հնարավոր հասնել հզոր տնտեսության, հասարակական արդարության, ներքին խնդիրների լուծման, և արտաքին աշխարհում ներկայացնել երկրի շահը:
Հարակից հրապարակումներ`
- «Անկասկած, զինվորի կողքին կանգնած ենք». Սեյրան Օհանյան
- Եթե ժողովուրդը որոշեց դուրս գալ, բողոքարկել, հավատացեք, որ կլինենք ժողովրդի կողքին. Վարդան Օսկանյան
- Մեր աշխատանքի կենտրոնում մարդն է լինելու. Օհանյան
- Ես պարտավորվում եմ իմ գործընկերների հետ վերադարձնել ձեզ գողացված հաղթանակը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Ուժեղ պաշտպանությունը, դիվանագիտությունը, երբ միավորվում են, անպայման արդյունք են տալիս. Օսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան