Վիգեն Սարգսյան. Անվտանգություն և առաջընթաց, դա է մեր ժողովրդի արդար պահանջը
ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանը բեմում կանգնած են ապրիլյան պատերազմի մասնակից հերոսներ, զինվորականներ:
«Հենց նրանք արցախյան ազատամարտում ապահովեցին մեր հաղթանակը, հենց նրանք կանգնեցին մեր փառապանծ զինված ուժերի կողիքն ապրիլյան քառօրյայում՝ բարձր պահելով մեր ազգի պատիվը»,-իր ելույթում ընդգծեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա ասաց, որ այս մարդիկ, առավել քան որևէ մեկը, գիտեն թե ինչ է նշանակում անվտանգություն, ինչ է նշանակում խաղաղություն:
«Եվ ես շատ հպարտ եմ, որ նրանք և մեր շատ հերոսներ, որոնցից շատերը մեր կուսակցության անդամ են, հենց Հանրապետական կուսակցությանն են վստահում, մեր երկրի թիվ մեկ խնդրի՝ ավտանգության կատարելագործման ամենակարևոր գործառույթը:
Հանրապետական կուսակցությանն են տալիս իրնց վստահության քվեն, ես հպարտ եմ, որ մենք գաղափարակից ընկերներ ենք, ես հսկանում եմ, որ դա հսկայանական պատասխանատվություն և մեծագույն պատիվ:
Անվտանգություն և առաջընթաց, դա է մեր ժողովրդի արդար պահանջը: Եվ դա է Հանրապետական կուսակցության առաջիկա տարինի տեսլականը, ուրմեն առաջ, դեպի հաղթանակ»,-ելույթն այսպես ավարտեց ՀՀԿ համապետական ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին