Դոյդոյան. «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը կդրվի հանրային քննարկման
2003 թվականին «Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո երկու անգամ Սահմանադրություն է փոխվել: Այս ու այլ օրենսդրական փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նոր գաղափարական հենք դնել տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Տեղեկատվության ազատության մասին իրավունքը մենք նաև դիտարկում ենք կոռուպցիայի կանխարգելմանը էապես նպաստող գործիք, ինչպես նաև թափանցիկ ու մասնակցային համակարգ ձևավորելու կարևոր գործոն»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ օրենքը տարածվում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային նշանակության կազմակերպությունների, պետական բյուջեից ֆինանսավորում ստացող կառույցների վրա: Դրանք պետք է ապահովեն իրենց գործունեության թափանցիկությունն ու տեղեկատվության ազատությունը:
Հստակեցվել են գրավոր և բանավոր հարցումներին ներկայացվող պահանջները, հստակ դիտարկվել են դեպքերը, թե երբ հարցումը կարող է լինել բանավոր:
«Որպես կարևորագույն նորամուծություն, մենք սահմանել ենք, որ կառավարությունը բանավոր հարցումների հետ կապված կարող է լրացուցիչ մեխանիզմներ ամրագրել, մասնավորապես խոսքը վերաբերում է թեժ գծերին»,-ասաց Քրմոյանը:
Խոսելով առաջարկվող փոփոխությունների մասին, նախարարի տեղակալն ասաց, որ նոր հասկացություն է ներդրվել՝ հանրային տեղեկատվական հարթակ, հստակեցվել են վճարումների հետ կապված դրույթները:
Դրանց մասին մանրամասն՝ տեսանյութում:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Լիանա Դոյդոյանը նշեց, որ օրինագիծը շուտով կդրվի հանրային քննարկման: Նա կարևորեց օրենքի մշակման փուլում քաղհասարակության ակտիվ մասնակցությունը, ինտենսիվ քնարկումները:
«Այսօր առաջնահերթ է դառնում պրոակտիվ հրապարակումը: Սա նշանակում է, որ պետական մարմինները սեփական նախաձեռնությամբ հրապարակում են իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունները: Այս 16 տարիների ընթացքում, մեր կենտրոնը ձգտել է, որ սա ակտիվանա Հայաստանում: Սակայն մոնիտորինգի արդյունքները բացասական են ու տխրեցնող»,-ասաց Դոյդոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ ներկայացուցիչը մասնակցել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի 250-ամյակին նվիրված համաժողովին
- Հայաստանում հնարավոր է տեղեկատվության ազատության մարմին ստեղծվի
- Պաշտպանն ու գլխավոր դատախազը` խոսքի, տեղեկատվության ազատության մասին
- Տեղեկատվության մատչելիություն` տեղեկատվության ազատության օրենսդրության բարեփոխումների միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան