Անաստասիա Գալուստյանը աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը
Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը վաստակել է 98.27 միավոր (23-րդ արդյունք, 24 մասնակիցների մեջ): Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի հաղորդմամբ, կարճ և կամավոր ծրագրերի արդյունքով Անաստասիա Գալուստյանը 153.47 միավորով զբաղեցրել է նախավերջին տեղը:
Աշխարհի չեմպիոն է դարձել Եվգենիա Մեդվեդևան (233.41)` գերազանցելով կանադացիներ Քեյթլին Օսմոնդին (218.13) և Գաբրիելե Դեյլմանին (213.52):
Ավելի վաղ, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրի կատարումից հետո եզրափակիչ չէին մտել: