Մասնակից անձանց ինքնությունը պարզված է.ԵԼՔ-ի միջադեպ (Լրացված)
«Միջադեպի մասնակից անձանց ինքնությունը պարզված է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը, ապա հավելել, որ միջադեպի մասնակիցը ոստիկանության Մալաթիայի բաժնում է ու հրապարակել վերջինիս լուսանկարը։
Նշվում է նաև, որ ոստիկանության քրեագետները փորձաքննության են ենթարկում զենքը։
Մինչ այդ ոստիկանապետի խորհրդականը գրել էր.««Ելք» դաշինքից ահազանգ ստանալով ոստիկանները անմիջապես ժամանել են պարոն Փաշինյանի ասած վայրը, սակայն միջադեպի մասնակիցները հարավ արևմտյան թաղամասից շարժվել էին կենտրոնի ուղղությամբ։ Ոստիկանները կապ էին հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ որպեսզի մոտենան։ Ի վերջո ոստիկանների և պարոն Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցավ Հարավ արևմտյան թաղամասում, միջադեպի տեղում։ Ինքս անձամբ եղա թե Տերյան փողոցում և թե Հարավ Արևմտյան թաղամասում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը։ Հանդիպեցի պարոն Փաշինյանին, հասցրեցինք նույնիսկ մի քանի բառ փոխանակել։ Արձանագրված միջադեպով զբաղվում է ոստիկանության Մալաթիայի բաժինը, հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության արձագանը ի սկզբանե եղել է օպերատիվ»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն էր ահազանգել զինված հարձակման մասին։
«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում զինված հարձակում է իրականացվել Ելք դաշինքի կողմնակիցների վրա»,-Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում ցուցադրելով զենքը։
«Յոթ մարտական փամփուշտ կար հարձակման գործիք հանդիսացող ատրճանակի մեջ», -մեկ այլ գրառմամբ տեղեկացրել էր Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան