Մաշալյանը և Աթեշյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետի հետ
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Տրդատ քահանա Ուզունյանը հանդիպել են Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Մերջանի հետ քննարկվել է Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը:
Հիշեցնեք, որ մարտի 15 տեղի էր ունեցել տեղապահի ընտրություն, որին սակայն միջամտել էր նահանգապետարանը: Փոխնահանգապետ Մերջանի ստորագրությամբ գրության մեջ նշվում էր, որ պատրիարքի ընտրությունների անցկացումը իրավականորեն հնարավոր չէ:
Մաշալյանը, հանդիպման մանրամասները ներկայացնելիս հայտնել է, որ փոխնահանգապետը կրկնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, որ նա ասել էր Սուրբ Փրկիչ հիվանդանոցի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ այդմ՝ խնդիրը կքննարկվի ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեից հետո: Բացի այդ Մերջանը հոգևորականներին հայտնել է, որ նահանգապետարանը Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելու և նոր ընտրություններ անցկացնելու որոշման մասին որևէ ծանուցում չի ստացել:
Մարտի 15-ին տեղի ունեցած տեղի ընտրություններում 23-ը 11-ի հարաբերակացությամբ հաղթել էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Թուրքագետ. Ռուսաստանը դիվերսիֆիկացված մոտեցում է ցուցաբերում
- Մաշալյանը դիմել է Գարեգին Բ-ին՝ աջակցելու Պոլսի պատրիարքի ընտրված տեղապահին
- Գարո Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել նախարարից
- Աթեշյանը մտադիր չէ հրաժարական տալ պատրիարքի փոխանորդի պաշտոնից
- Փաստաբան. Պատրիարքի ընտրությունը միայն հայ համայնքի իրավասությունն է
- Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում երեք թեկնածու կա
- Հայ-ռումինական կապերն առավել խորացնելու հարցեր են քննարկել Դանիել Պատրաիրքն ու դեսպանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին