Զինվորներն ու մշակույթի գործիչները կազմակերպել են ծառատունկ՝ ի հիշատակ ապրիլյանում զոհված զինծառայողների
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորները մշակույթի գործիչների հետ կազմակերպել են ծառատունկ՝ ի հիշատակ իրենց զոհված մարտական ընկերների:
Զինվորների հետ ծառեր են տնկում ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանը, «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանը, արվեստի ու մշակույթի այլ գործիչքներ:
«Շատ լավ նախաձեռնություն է»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան