Հայաստանում կարծում են, որ այս տարի ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կավելանա 30-50 տոկոսով
Ներքին անձնագրերով Հայաստան ժամանելու հնարավորությամբ պայմանավորված Հայաստանում կարծում են, որ 2017-ին երկիր ժամանող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կավելանա 30-50 տոկոսով:
Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության տուրիզմի կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«Այս տարի, ինչպես գիտեք, մենք թույլ ենք տվել, որ Ռուսաստանի քաղաքացիները Հայաստան ժամանեն ներքին անձնագրերով: Ռուսաստանցիների գրեթե 70 տոկոսն արտասահմանյան անձնագիր չունի, այդ պատճառով մենք ցանկացանք գոնե նրանց 10 տոկոսին բերել Հայաստան:
Հույս ունեմ, որ արդեն այս տարի զբոսաշրջիկների հոսքը կավելանա 30-50 տոկոսով»,-ասել է նա, հիշեցնելով, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվում ռուսներն ամենաշատն են:
Ըստ աղբյուրի, 2016-ին Հայաստան Ռուսաստանից ժամանել է 450 զբոսաշրջիկ, ռեկորդ է գրանցվել 2014-ին, երբ նրանց թիվը հասել է 470 հազարի:
Զեյթունցյանը նշել է, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին պատրաստ են առաջարկել ինչպես էքսկուրսիաներ, այնպես էլ լեռնային, դահուկային տուրիզմ, գաստրոնոմիա, ձիասպորտ և այլն:
Զեյթունցյանը նշել է, որ ռուսները հայերի համար ոչ թե զբոսաշրջիկ են, այլ ավելի շուտ՝ ընկեր ու բարեկամ: Հայաստանում գրեթե բոլորը խոսում են ռուսերեն:
«Հիմա Հայաստանից ուղիղ չվերթներ կան դեպի Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սոչի, Վորոնեժ, Կրասնորդար, Սամարա: Կարծում եմ, առաջաիկայում կավելացնենք չվերթների թիվը, ամեն ինչ կախված է պահանջարկից»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ՔԱԳՎ. Մեկ ամսում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի
- Հայաստան է ժամանել ներքին անձնագրերով 27 ՌԴ քաղաքացի
- ՌԴ քաղաքացիները վաղվանից Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով
- ՔԱԳՎ . «Պատրաստվում ենք դիմավորել ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին»
- Oտարերկրացիների ներքին անձնագրերը Հայաստանում կդիտարկվեն որպես անձը հաստատող փաստաթուղթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան