Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 9-րդն է
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է վարկանիշային աղյուսակները` ապրիլի 1-ի դրությամբ:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2838): Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն (2822), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան (2817): Լևոն Արոնյանը (2774) ընթանում է 9-րդ հորիզոնականում:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2677) գտնվում է 67-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2675)` 70-րդ և Գաբրիել Սարգսյանը (2666) ` 86-րդ:
Լավագույն տասնյակ.
1.Մագնուս Կարլսեն – 2838
2.Ուեսլի Սո – 2822
3. Ֆաբիանո Կարուանա – 2817
4.Վլադիմիր Կրամնիկ – 2811
5.Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2803
6. Հիկարու Նակամուրա – 2793
7.Վիշվանաթան Անանդ – 2786
8.Սերգեյ Կարյակին – 2783
9.Լևոն Արոնյան – 2774
10.Շահրիյար Մամեդյարով– 2772
Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2649): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2596): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2587): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2508) գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2437) գտնվում է 42-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2425)` 48-րդ:
Լավագույն տասնյակ.
1.Հոու Յիֆան – 2649
2.Ցզյու Վենցզյուն – 2696
3.Աննա Մուզիչուկ – 2587
4.Համփի Կոներու – 2557
5. Մարիա Մուզիչուկ – 2546
6. Կատերինա Լահնո – 2543
7. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2541
8 Վիկտորիա Չմիլիտե – 2538
9. Նանա Ձագնիձե – 2528
10.Անտուանետա Ստեֆանովա – 2527
Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2725), Դուդա Յան-Քշիշտոֆը (2684) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմև (2677) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2549) գտնվում է 28-րդ հորիզոնականում , Տիգրան Հարությունյանը (2523)` 36-րդ, Հայկ Մարտիրոսյանը (2515) ` 42-րդ:
Լավագույն տասնյակ
1.Վեյ Յի – 2725
2.Դուդա Յան-Քշիշտոֆը -2684
3.Վլադիսլավ Արտեմև – 2677
4.Սյուն Ջեֆֆրի – 2665
5.Մաթիաս Բլուբաում – 2634
6.Գրիգորի Օպարին – 2604
7.Վավուլին Մաքսիմ – 2599
8.Թարի Արյան – 2597
9. Բենջամին Գլեդուրա -2592
10.Արավինդ Չիամբարամ – 2588
Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:
Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Երկրորդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 8-րդ հորիզոնականում:
Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Տիգրան Լ. Պետրոսյանը (2715) գտնվում է 33-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 41-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)` 51-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2693) `54-րդ:
Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), Հիկարու Նակամուրան (2865) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Յուրի Շկուրոն (2828) եզրափակում է լավագույն եռյակը:
Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 6 ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 23-րդ հորիզոնականում, Լևոն Արոնյանը (2753)` 25-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 36-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 52-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `67-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2654)` 91-րդ: