Քաղաքական 12:45 01/04/2017 Հայաստան

Ալիևի «հետ-ճշմարտային» աշխարհը և Նիզամին

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Օքսֆորդի բառարանի կողմից 2016թ. տարվա բառ է ճանաչվել «հետ-ճշմարտային» (post-truth) ածականը, որով բնութագրվում է այն իրավիճակը, երբ օբյեկտիվ փաստերը պակաս կարևորություն ունեն հանրային կարծիքը ձևավորելու գործում, քան զգացմունքները և անձնական համոզմունքները։ 2016թ.-ին այս ածականը առավել հաճախ օգտագործվել է «հետ-ճշմարտային քաղաքականություն» արտահայտությամբ և կապվում էր ԵՄ-ից՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի և ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ։

Հայերենում այս նորաբանությունը խորթ է հնչում, և իմաստն էլ հստակ չէ։ Բայց արի ու տես, որ հայկական իրականության մեջ այն հույժ անհրաժեշտ է՝ Ադրբեջանից եկող տեղեկատվական հոսքերը ընկալելու և ֆիլտրելու համար։ Այլապես տպավորություն է ստեղծվում, որ հարևան երկիրը ապրում է զուգահեռ մի աշխարհում, որտեղ, թվում է, նույնիսկ բնության օրենքներն են ուրիշ, և π-ն ոչ միշտ է հավասար 3,14-ի։

Ահա Ադրբեջանի երևակայական աշխարհում մի նոր «հետ-ճշմարտային» իրողություն է կերտվում։ Մարտի 31-ին նախագահ Ալիևի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ վերջինս հանդիպել է մի շարք զինվորականների հետ՝ «ադրբեջանական բանակի ապրիլյան հաղթանակի տարեդարձի կապակցությամբ»։ Չանդրադառնանք այդ հանդիպմանը Ալիևի արտաբերած մտքերին, որոնք ամբողջապես համընկնում է ամերիկացի փիլիսոփա Հարրի Ֆրանկֆուրտի «Անմտության մասին» (On Bullshit) գրքում նկարագրածին, երբ խոսքի նպատակն է համոզել` անկախ ճշմարտությունից, երբ բանախոսին չի հետաքրքրում այն, ինչ ինքն ասում է՝ ճի՞շտ է, թե սխալ։

Այս գործելաոճը նորություն չէ։ Նորություն չէ նաև այն, որ ադրբեջանական քարոզչամեքենան բոլորիս աչքիս առաջ ազգային ինքնություն է ձևավորում։ Գաղտնիք չէ, որ 1918թ. Ադրբեջանի Հանրապետության ստեղծումից ի վեր նախ խորհրդային, իսկ անկախացումից հետո ադրբեջանական քարոզչությունը փորձում էր «ադրբեջանցու» համար ստեղծել ինքնանույնականացման ամուր բազա՝ այդ ընթացքում խեղաթյուրելով պատմությունը և յուրացնելով այլ ազգերի մշակութային ժառանգությունը։ Լավագույն օրինակներից է 1930-ականներին միջնադարյան պարսկական գրականության դասական, բանաստեղծ Նիզամիի «ադրբեջանականացման» գործընթացը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ևս լայնորեն օգտագործվել և շարունակվում է օգտագործվել ադրբեջանական ազգակերտման գործընթացում։ 

Ազգային համերաշխության զգացում գեներացնելու համար երկար տարիներ շահարկվում է Խոջալուի դեպքերը։ Ադրբեջանը փորձում է ներկայանալ «հայկական ագրեսիայի զոհի կերպարով»՝ այդ կերպ նպատակ ունենալով ապահովել ներքին համախմբվածությունը և արտաքին աշխարհի կարեկցանքը։

Իսկ այժմ «նորարար» քաղտեխնոլոգները շրջանառության մեջ են դնում «հաղթանակած ադրբեջանական բանակի» թեզը, որը ազգային հպարտություն ներշնչելուց բացի պետք է որ արդարացնի Ալիևի վարած ռազմատենչ քաղաքականությունը և ընդհանրապես կամրապնդի իշխելու նրա ժառանգական ձգտումները։

Եթե «հետ-ճշմարտային» իրողություններից վերադառնանք օբյեկտիվ իրականություն, ապա որևէ ռացիոնալ չափորոշիչով անցած տարվա ապրիլյան դեպքերը Ադրբեջանի բանակի հաղթանակ անվանել հնարավոր չէ։

Նախ ռազմական տեսակետից ինչքան էլ Ալիևը պնդի, որ իրենք չեն նախատեսել այս էսկալացիան, որ Ադրբեջանը դիմել է հակահարձակման ու չի կիրառել իր ամբողջ ռազմական ներուժը, ակնհայտ է, և շատ փորձագետներ համակարծիք են, որ դա ադրբեջանական ձեռնարկում էր։ Ադրբեջանը երկար տարիներ պատրաստվել էր նման զարգացումների, միլիարդներ ծախսել բանակի վրա ու ձեռք բերել նոր զինատեսակներ։ Եվ արդյունքում ունեցավ չհաջողված բլից-կրիգ՝ պատասխանատվության ողջ ծանրությամբ։

Դիվանագիտական տեսանկյունից ևս Ադրբեջանն ապրիլյան պատերազմից հետո որևէ բան չստացավ։ Տրամաբանական էր, որ հայկական կողմերը կոշտացրեցին իրենց դիրքորոշումը, և բանակցային գործընթացում արագ հաջողություններ ունենալու Ադրբեջանի ակնկալիքները ևս հօդս ցնդեցին։

Այսքանից հետո էլ ինչի՞ մասին են խոսում Ադրբեջանում։ Ինչպես կասեր Նիզամին. «Լեզվին, որ բերում է խոսքեր անհիմն, լավագույն պատասխանն է լռությունը»։ Դե լռենք, հատկապես, որ այսօր Հայաստանում լռության օր է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից բախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}