Երիտասարդական նվագախումբը՝ Բեթհովենի անվան Զատկի փառատոնի շրջանակներում
Ապրիլի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալու հայաստանյան համերգով՝ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնում լեհաստանյան հյուրախաղերին ընդառաջ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի կայքից տեղեկանում ենք, որ համերգին հնչելու են՝ Ղազարոս Սարյանի «Սիմֆոնիկ պատկերներ», Արամ Խաչատրյանի «Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ««Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմ» ստեղծագործությունները:
Համերգին հանդես է գալու թավջութակահար Բարտոշ Կոզիակը: Համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Ապրիլի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Լեհաստանում հանդես կգա Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի շրջանակներում:
Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնն անցկացվում է 1997 թվականից և մեծաթիվ երաժշտասերների է համախմբում Լեհաստանից և այլ երկրներից։ Փառատոնի կազմակերպիչը Լյուդվիգ վան Բեթհովենի անվան միությունն է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում