Բ. Պիրշտուկ. «Մտադրություն ունենք ձեր օրենսդրության շատ պահեր ապագայում օգտագործել մեր մոտ»
Հայաստանի նոր Ընտրական օրենսգիրքն իր նորամուծություններով հետաքրքրել է ԱՊՀ միջխորհրադարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՊՀ միջխորհրադարանական վեհաժողովի դիտորդական առաքելության համակարգող Բոլեսլավ Պիրշտուկը:
«Անձամբ ես շատ բավարարված եմ այն օրենսդրությամբ, որը ներդրել են մեր հայ գործընկերները, քանի որ, կարծում եմ, հիմա հաշվի են առնվել բավականին շատ նրբություններ, որոնք գործնականում բացառում են նախկին սխալների կրկնության հնարավորությունը և անհամաձայնությունները: Որպես ասվածի վկայություն, այս պահի դրությամբ ԿԸՀ-ն բողոքներ չի ստացել քաղաքական ուժերի, թեկնածուների կամ դաշինքների կողմից», - ասաց Բ. Պիրշտուկը և հավելեց, որ աշխատանքները կատարվում են հմտորեն և գործող օրենսդրության շրջանակներում:
Պիրշտուկը նաև նշեց, որ իրենց՝ ԱՊՀ երկրների ներկայացուցիչների համար սա նույնպես կարևոր է, քանի որ մեր խորհրդարանները նույնպես աշխատում են իրենց ընտրական օրենսգրքերի կատարելագործման ուղղությամբ:
«Միանգամայն հետաքրքրված ենք, և մտադրություն ունենք ձեր այս օրենսդրության շատ պահեր ապագայում օգտագործել մեր մոտ»,- նշեց նա:
Խոսելով ընտրացուցակների հրապարակման և տեղամասերում տեսախցիկների կիրառման վերաբերյալ, Պիրշտուկը նշեց, որ դա ընտրական օրենսգրքի նորմ է, սակայն իր մեջ որոշակի ռիսկ այնուամենայնիվ պարունակում է:
«Մենք խոսեցինք ԿԸՀ նախագահի հետ, հայտնեցինք, որ դա իր մեջ որոշակի ռիսկ է պարունակում, այն առումով, որ կարող է վանել ընտրողներին, ովքեր չեն ցանկանա, որ իրենց անձնական տվյալներով ցուցակները հրապարակվեն կամ իրենք հայտնվեն վեբտեսախցիկում: Մենք կգնահատենք տեխնիկական միջոցների կիրառումը, որպես փաստ, որը համապատասխանում է ՀՀ ընտրական օրենսգրքին»,- նշեց դիտորդական առաքելության համակարգողը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան