Բոլեսլավ Պիրշտուկ. Ամեն ինչ արված է, որպեսզի Հայաստանում անցկացվեն թափանցիկ ընտրություններ
«Հայաստանի Ընտրական օրենսգիրքը շատ արժեքավոր, համակարգված փաստաթուղթ է, հաշվի է առնում շահագրգիռ կողմերի գրեթե բոլոր շահերը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց դիտորդական առաքելությամբ Հայաստան այցելած Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկը:
Նա նշեց, որ չկան գրեթե բողոքներ օրենսգրքից ինչպես ընտրողների, այնպես էլ քաղաքական ուժերի կողմից:
«Սա այս փաստաթղթի ամենաուժեղ կողմերից է»,- հավելեց դիտորդը:
Բոլեսլավ Պիրշտուկի խոսքով, ամեն ինչ արված է, որպեսզի անցկացվի թափանցիկ ընտրություններ ՝ սկսած հանձնաժողովների կազմի ձևավորումից, մինչև հենց ընտրելու գործընթաց, ձայների հաշվարկ՝ կիրառելով տեխնիկական միջոցներ: Նա վստահություն հայտնեց, որ ընդդիմադիր ուժերը որևէ առիթ չենք ունենա բողոքելու ընտրությունների արդյունքներից:
Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նշեց, որ իր փորձագետները, ովքեր մի քանի օր առաջ են եկել Հայաստան, հետևել են նաև քարոզարշավի ընթացքին, գնահատում են ողջ ընթացքն ընդհանուր առմամբ դրական, խախտումներ չեն արձանագրվել:
Նա կրկնեց, որ շատ լավ փաստաթուղթ է ստացվել, և այլ երկրներից իրենց գործընկերները կարող են իրենց երկրներում Ընտրական օրենսգիրքում փոփոխություններ կատարելիս հիմք ընդունել հենց Հայաստանի Ընտրական օրենսգիրքը:
«Մենք շատ ենք ուզում, որ մեր եղբայրական Հայաստանում ամեն ինչ լավ լինի»,- ասաց Բոլեսլավ Պիրշտուկը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական նորամուծությամբ ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է. Լեբեդև
- ԱՊՀ դիտորդ. Հայաստանի Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները հեղափոխական են
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սկսել է իր ՀՀ ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին