Իտալիայում մայրը սափրել է դստեր գլուխը հիջաբից հրաժարվելու համար
Իտալիայում մայրը սափրել է 14-ամյա դստեր գլուխը, քանի որ նա հրաժարվել է հասարակական վայրերում հիջաբ կրել: Գրում է «Լենտա.ռու»-ն: Ծնողները պարզել են, որ տանից դուրս գալուց անմիջապես հետո աղջիկը հանում է գլխի փաթաթանը:
Ընտանիքն Իտալիա է եկել մի քանի տարի առաջ Բանգլադեշից, հարևաններն ասել են, որ նրանց մոտ մոլի հավատ չեն նկատել: Տեղի ունեցածի մասին իմացել են ուսուցիչները:
Ավելի ուշ պարզվել է, որ ծնողները երեք դուստրերին ստիպել են կրել մուսուլմանական զգեստ, թույլ չեն տվել շփվել հասակակիցների հետ, տանից միայնակ դուրս գալ:
Երեխաներին պետական մարմինները վերցրել են, իսկ ծնողները կկանգնեն դատարանի առաջ հոգեբանական բռնության կիրառման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին