Կիևում հայտարարել են, որ Եվրատեսիլ 2017-ի ռուս մասնակցի մուտքի արգելքը մրցույթը բոյկոտի չի հանգեցնի
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն վստահ է, որ Եվրատեսիլ 2017-ի ՌԴ ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովայի մուտքը մերժելու Կիևի որոշումը չի ազդի մյուս մասնակիցների մտադրության վրա՝ մասնակցելու մրցույթին։ Այս մասին գրում է ria.ru-ն։
«Կգա Ռուսաստանը այլ մասնակցով, խնդրեմ, մենք կապահովենք անվտանգությունը, նորմալ կեցությունը և անհրաժեշտ բոլոր բաները։ Չի գա՝ մրցույթին կմասնակցի 42 երկիր և նրանք գոհ կմնան»,- ասել է Ուկրաինայի փոխվարչապետը «Ուկրաինական ռադիոյի» եթերում։
Նախօրեին Եվրոպական հեռարձակիչ միության ղեկավար Ինգրիդ Դելտենրեն պաշտոնապես ծանուցել էր Ուկրաինային, որ մի քանի երկիր կարող են հրաժարվել մրցույթի մասնակցությունից։ Դրանից հետո ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը հայտարարել էր, որ Կիևը զիջումների չի գնա և Սամոյլովային երկրի տարածք մուտք գործել թույլ չի տա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին