ՕՐՕ-ում շատերը մտավախություն ունեն, որ իրենց կներգրավեն Սամվել Բաբայանի գործում. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Իրավապահ մարմինները քննարկում են Սամվել Բաբայանի հետ միասին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային զինատեսակի ապօրինի ներկման առիթով հարուցված քրեական գործում ներգրավել ՕՐՕ դաշինքի այլ գործիչների։ Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի և պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի մասին է։ Երկուսն էլ դաշինքի անդամ են, Պետրոսյանը նաև ընդգրկված է դաշինքի նախընտրական ցուցակում։
Թերթի հետ զրույցում Ռազմիկ Պետրոսյանն անդրադառնալով տեղեկությանը նախ նշել է, որ Ս. Բաբայանի վերաբերող գործը շինծու է, իսկ իրեն որևէ մեկը որևէ բան չի ասել։
«Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՕՐՕ-ում շատերը մտավախություն ունեն, որ կարող է իրենց էլ ինչ-որ կերպ ներգրավեն այդ գործում։ Իսկ հիմա դա չեն անում, քանի որ պատգամավորի թեկնածուները որոշակի անձեռնմխելիություն ունեն»,-գրել է թերթը։