Հայաստանում աուտիզմով գրանցված երեխաների թիվը գերազանցում է հազարը. Հասմիկ Մարգարյան
ՄԱԿ-ի տվյալներով 68 երեխայից մեկն այսօր ունի աուտիզմ ախտորոշումը,- այսօր՝ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աուտիզմի հաղթահարում» ՀԿ հիմնադիր տնօրեն, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հասմիկ Մարգարյանը։
Նրա խոսքով՝ ամեն տարի ախտորոշման գրանցման աճ է արձանագրվում։
«Աուտիզմն ավելի տարածված է, քան մանկական շաքարային դիաբետը, ուղեղային կաթվածը և մանկական հասակի օնկոլոգիկ հիվանդությունները»,- նշեց Հասմիկ Մարգարյանը։
Ինչ վերաբերում է հայաստանյան վիճակագրությանը նա ասաց, որ դեռ կա այն կարծրատիպը, որ ծնողները չեն գրանցում ախտորոշումն ունեցող երեխաներին, իսկ գրանցված երեխաների թիվն արդեն գերազանցում է հազարը։
«Կարելի է ասել, որ այս ախտորոշումը կարելի է ասել դարձել է դարի խնդիրը։ Աուտիզմն առաջնորդվում է ամբողջ կյանքի ընթացքում, այդ պատճառով էլ համալիր մոտեցում է անհրաժեշտ։ Մեր գլխավոր նպատակն է՝ հասարակությանը իրազեկված պահել, ինչն էլ թույլ կտա ախտորոշումն ունեցաղ մարդկանց լիարժեք ինտեգրվել, ներգարվվել հասարակության տարբեր ոլորտներում»,-ասաց «Աուտիզմ» ազգային հիմնադրամ բարեգործական հասարակական կազմակերպության դեռահասների մասնագիտական ծրագրերի համակարգող Ինեսսա Հարությունյանը։
Նա նշեց, որ դեռևս այն տարիքում, երբ արդեն երեխան փորձում է կապ հաստատել ծնողի հետ, աչքով կոնտակտի մեջ մտնել մոր հետ, այդ ընթացքում արդեն մասնագետները, ուշադիր ծնողները կարող են նկատել առանձնահատկությունները, որոնք որ տիպիկ չեն, նորմալ չեն՝ անվանը արձագանքելու բացակայություն, խոսքի բացակայություն կամ ոչ ֆունկցիոնալ լինել, շրջապատող միջավայրով չհետաքրքրվել, հասակակից երեխաների պես չխաղալ։
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը (ապրիլի 2-ը ) հռչակել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2007թ-ից :