Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն կառուցելու համար դրամահավաք է կազմակերպվել
«Հերացու անվան թիվ մեկ հիվանդանոցային համալիրին կից նոր վերականգնողական կենտրոն կառուցելու համար դրամահավաքը շարունակվում է, հույս ունենք արդեն սեպտեմբերին կկարողանանք այն բացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» խմբի անդամ Հայկուհի Մինասյանը:
Նա նշեց, որ կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր, փորձելու են լուծել զբաղվածության խնդիրը:
«Վերականգնողական բուժման բացակայությունը բազմաթիվ տղաների մոտ առաջացնում է ավելի մեծ հաշմանդամություն: Այսինքն տղաներն, ովքեր կարող էին քայլել, շարժել ձեռքը, խոսել, տարիներ շարունակ մնացել են անուշադրության մեջ, նրանց հաշմանդամությունը խորացել է:
Վերականգնողական բուժման կենտրոնը թույլ կտա ունենալ ավելի քիչ զինհաշմանդամ»,- ասաց Հ. Մինասյանը՝ հավելելով, որ երբեք զինհաշմանդամները նման ուշադրության չեն արժանացել, ինչպես այսօր է:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն հայտնեց, որ կենտրոնը կոչված է լինելու ոչ միայն իրականացնելու բուժական աշխատանքներ, այլ նաև կենտրոնում մեծ սոցալիզացիայի խնդիր է անցնելու, բուժման կուրսեր անցնող զինծառայողները շփվելու են իրենց տարիքի ուսանողության հետ:
«Բակում գտնվող սրճարանը ևս տրամադրվելու է մեր տղաներին, որ կարողանան ոչ միայն իրենց հանգիստն անցկացնեն, առօրյան, նաև իրականացնեն իրենց բիզնես պրոեկտները, որոնք իրենք այսօր առաջարկում են»,- ասաց Ա. Մուրադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին