Աշոտյան. Ֆեյք ահազանգերի միտում կա
«Ֆեյք ահազանգերի միտում կա: Եվ այդ ֆեյք ահազանգերով ընտրական լրահոսը սպամ անելու միտում կա»: Լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ գնահատելով ընտրությունների ընթացքը:
«Կեղծ ահազանգերով լրատվական աղբ է կուտակվում, որին արձագանքելու մեկնաբանություններ տալու համար բավականաչափ ժամանակ է հարկավոր: Ակնհայտ է, որ սա պլանավորած ռազամավարություն է, դեռևս երեկ է սկսել»,-ասաց նա:
Նշենք սակայն, որ ահազանգերի կեղծ կամ իրական լինելը որոշելու գործառույթը իրականացնում է ՀՀ ոստիկանությունը՝ համապատասխան քննությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան