Ահարոնյան. Մեղմ ասած, Իոաննիսյանն ակնհայտորեն իրավացի չէ
«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ թիվ 2 ընտրատարածքում ընդգրկված Դավթաշեն գյուղի ընտրատեղամասերում պատգամավորության թեկնածուներից մեկին աջակցելու նպատակով ոստիկանությունը, որպես գործատու, իր ծառայողներին ընդգրկել է լրացուցիչ ցուցակներում: Նա նշեց, որ այդ տարածքում առաջադրված է ոստիկանապետի փեսան:
«Ինքնին կրկնաքվեարկություն չկա: Քաղաքացիական համազգեստով կամ համազգեստով շատ ոստիկաններ եկել այստեղ էին քվեարկում: Սա իր մեջ պարունակում է ուղղորդված քվեարկության տարրեր»,-ասաց նա:
Իոնեսյանի այս հայտարարությանն արձագանքել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը.
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Դավթաշեն գյուղի տարածքն ընդգրկող որևէ ընտրատեղամաս ոստիկանության որևէ ծառայող չի «գործուղվել», այսինքն` իրենց բնակության վայրի հաշվառումից չեն հանվել և ծառայության վայրի ընտրացուցակներում չեն ընդգրկվել:
Ըստ գտնվելու վայրի՝ ցուցակներում 5/01, 5/02 և 5/03 տեղամասերում պարունակվում են համապատասխանաբար 3, 92 և 22 ընտրողների վերաբերյալ տեղեկություններ /խոսքը քաղաքացիական անձանց մասին է/:
Փաստորեն, մեղմ ասած, Իոաննիսյանն ակնհայտորեն իրավացի չէ:
Քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողները, որոնց հանդիպել է Իոաննիսյանն իր դիտարկած տեղամասում, որևէ մեղք չունեն, որ բնակվում են Դավթաշեն գյուղում և իրենց քաղաքացիական պարտքն են կատարել»:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազությունը 13 հաղորդում է ուղարկել ոստիկանության ու Քննչական կոմիտեի տարածքային բաժիներ
- Կոտրել են քաղաքացու հեռախոսը. Ոստիկանությունն արձագանքում է
- Ոստիկանություն. Ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգն ուսումնասիրվում է
- Լևոն Բարսեղյանը շփոթել է շենքերը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին