«Տեսնենք էլի». Բագրատյանն ընդդիմության հետ կոալիցիա կազմելու մասին
«Գալ իշխանության, փոխել երկրի իրավիճակը»,- Մ. Գալշոյանի անվան թիվ 148 դպրոցում տեղակայված 4/30 ընտրատեղամասում քվեարկելուց հետո ասաց ՀՀ նախկին վարչապետ, Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե հանուն ինչի քվեարկեցիք։
Լրագրողների հարցին՝ հավատում եք, որ այս օրը հենց այն օրն է, որ պետք է ժողովուրդը դուրս գա և կարողանա իր քվեով ինչ-որ բան փոխել, պատասխանեց. «Այս պահին սահմանադրական այլ եղանակ գոյություն չունի»։
Ինչ վերաբերում է ընդդիմության հետ կոալիցիա կազմելուն Բագրատյանն ասաց. «Տեսնենք էլի, այնպիսի հարցեր եք տալիս, տեսնենք»։
Հարցին, թե իշխանության գալով առաջինը ինչ կփոխի նշեց. «Կոնկրետ ծրագիր ենք գրել, որ մեկն ասեմ։ Կարևորում եմ այն, որ նորմալ երկիր դառնանք, այս օլիգարխիկ կառավարումից պրծնենք, ժողովրդական երկիր դառնանք և տնտեսական, և սոցիալական առումով»։
Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորության թեկնածուն ավելացրեց, որ գնում է կենտրոնական շտաբ և զբաղվելու է ահազանգերով։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց հանուն քաղաքացիական պարտքը կատարելու
- Ներդրված են բոլոր մեխանիզմները, որ ընտրակաշառքն ունենա զրո ազդեցություն. Արփինե Հովհաննիսյան
- Եթե մեր ձայնը գողացվի, դա հետընտրական պրոցես է. Նիկոլ Փաշինյան
- Սեյրան Օհանյան. Հուսանք, որ այս տոնական օրը հանդարտ և խաղաղությամբ կանցկացնենք
- Ամեն բան կախված է ժողովրդից, թե ապրիլի 3-ին ինչ Հայաստան է ուզում տեսնել. Գագիկ Ծառուկյան
- Խաղաղությունից թանկ բան չկա, և ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմանները լինեն անձեռնմխելի. Սերժ Սարգսյան
- Վարչապետը քվեարկեց
- Վիգեն Սարգսյանը քվեարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան