Եթե մեր ձայնը գողացվի, դա հետընտրական պրոցես է. Նիկոլ Փաշինյան
«Ես քվեարկել եմ հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության այս փոսից»,- 8/32 տեղամասում ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ձեր դաշինքի հաղթելու շանսերը, նա նշեց. «Բարձր»:
Ինչ վերաբերում է ընտրախախտումների մասին ահազանգերին, Ն. Փաշինյանն ասաց. «Այսօր մեր վստահված անձիք եղել են թիվ 4 ընտրատարածքի տեղամասերից մեկում, որտեղ քվեախցիկի վերևում տեսախցիկներ են եղել: Իհարկե, հանձնաժողովի անդամները հավաստիացրել են, որ չաշխատող տեսախցիկներ են, ամեն դեպքում վստահված անձիք պնդել են, որ դրանք հանվեն: Դրանք հանվել են»,-ասաց Ն. Փաշինյանը:
Նրա խոսքով, ունեն ահազանգեր, որոնք ստուգման փուլում են, պնդումներ չի կարող անել:
Հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը, Ն. Փաշինյանն ասաց, որ սովորաբար գնահատում են ընտրությունների ավարտին, քանի որ հնարավոր է հենց այս պահին, երբ գնահատական է հնչեցնում, զուգահեռ տեղի է ունենում մի բան, որը կարող է փոխել իր գնահատականը:
Խոսելով հետընտրական գործընթացների մասին, նա նշեց. «Եթե մեր ժողովուրդը մեր օգտին քվեարկի ու եթե տեսնենք, որ գողացված է մեր ձայնը, հետընտրական պրոցես է, իսկ եթե չի գողացվել, հետընտրական պրոցեսի մասին, չեմ կարծում, որ կարելի է խոսել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին