Ռուստամյան. Ուզում ենք, որ ավելի լուրջ ներկայություն ունենանք
«Համոզված ենք, որ սա չորրորդ հանրապետության հիմնադիր խորհրդարանն է որ պետք է ձևավորվի: Ուզում ենք, որ չորրորդ հանրապետությունը ճշմարիտ սկզբնավորում ունենա: Սրա համար եմ քվեարկել»: Լրագրողների հետ զրույցում քվեարկությունից հետո հայտարարեց ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա իր քաղաքացիական պարտքը կատարեց 03/23 ընտրատեղամասում:
«Ես քվեարկել եմ՝ վստահ լինելով, որ մենք թևակոխում ենք մի նոր ժամանակաշրջան: Այս ընտրությունը լինելու է որոշիչ: Հուսով եմ, որ մեր ժողովուրդն իսկապես գիտակցում է, որ այս ընտրությունը տարբերվում է նախորդից իր որակով ու կազմակերպմամբ, բայց նաև այն կարևոր խնդրի լուծմամբ, որ մեր կառավարման համակարգը փոխելով, մենք նոր Հայաստան ենք ունենալու»,-ասաց Ռուստամյանը:
Նա նշեց, որ ստուգել են խախտումների վերաբերյալ ահազանգերը: Ինչ վերաբերում է սարքավորումներին, Ռուստամյանն ասաց. «Ես տեսնում եմ, որ ժողովուրդն արագ յուրացնում է նոր տեխնոլոգիաները: Դա շատ հաճելի է տեսնել: Շատերն ասում էին, որ սա խնդիրներ կառաջացնի, բայց սահուն ընթանում է: Ամենաստվերոտ մասն այս ընտրությունների ընտրակաշառքն է»:
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքին, ասաց, որ Դաշնակցությունը միշտ էլ տեղ է ունեցել խորհրդարանում:
«Դրա մասին չէ խոսքը: Մենք ուզում ենք, որ ավելի լուրջ ներկայություն ունենանք, որ մեր սկսած գործընթացը միչև վերջ տեղ հասցնենք»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան