Խաղաղությունից թանկ բան չկա, և ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմանները լինեն անձեռնմխելի. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ րոպեներ առաջ կատարեց իր քաղաքացիական պարտքը` քվեարկելով Երևանի թիվ 9/18 տեղամասում:
Լրագրողների հետ զրույցում Նախագահը նշեց, որ քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս մտածել է՝ խաղաղությունից թանկ բան չկա։
«Խաղաղությունից թանկ բան չկա, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի, և այդ սահմանները լինեն անձեռնմխելի»,-քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե ինչպես կգնահատի ՀՀԿ-ի շանսերը, Նախագահը նշեց. «Այսօր շանսեր գնահատելու ժամանակը չէ, այսօր քվեներ ստանալու ժամանակն է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան