«Անկախ դիտորդ». Տեսողության խնդիր ունեցող անձանց քվեարկության համար միջոցներ նախատեսված չեն տեղամասերի 49 %-ում
«Դիտարկված տեղամասային կենտրոնների 77 % դեպքերում մուտքը հարթ չէ, կան աստիճաններ: Թեքահարթակը բացակայում է 70 %-ում, իսկ առկա թեքահարթակների միայն կեսն է համապատասխանում սահմանված չափանիշներին: Դիտորդները լիովին անմատչելի են գնահատել դիտարկված տեղամասերի 20 %-ը»: Հայտնում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը:
Տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող անձանց քվեարկության կազմակերպման համար հատուկ միջոցներ նախատեսված չեն տեղամասերի 49 %-ում: Տեղամասերի 60 %-ում խոշորացույցներ առկա չեն եղել, 83 %-ում չեն եղել մեծ տառատեսակով պաստառներ:
Նախաձեռնությունըն ընդգծում է, թեև ԿԸՀ որոշմամբ նախատեսվում էր անհրաժեշտության դեպքում կիրառել սուրդոթարգմանություն, այնուամենայնիվ դիտարկված տեղամասերի 1 %-ում են միայն սուրդոթարգմանիչներ նախատեսված եղել:
Դիտարկված տեղամասերի 5 %-ում հանձնաժողովի անդամների գործառույթները վիճակահանության հիման վրա չեն սահմանվել: Իսկ կեսօրի դրությամբ տեղամասերի 9 %-ում վիճակահանությամբ գործառույթների փոփոխության կարգը չի պահպանվել: 8 % դեպքերում հանձնաժողովի նախագահը չի տիրապետել իր գործառույթներին:
Դիտարկված տեղամասերում նկարահանվող քվեասենյակների 5 %-ում քվեախցիկների ներսը նկարահանող սարքի տեսադաշտում է եղել, այսինքն՝ տեսախցիկը կարող է խախտել քվեարկության գաղտնիությունը:
«Թեև քվեարկության գաղտիության ապահովման նպատակով նախատեսված էր քվեարկությունից առաջ քվեաթերթիկների համար նախատեսված արկղերում նախապես դնել ընտրությունների մասնակից կուսակցություներից և դաշինքներից 3-5-ական քվեաթերթիկ, այնուամենայնիվ դիտարկված տեղամասերի 20 %-ում մինչև քվեարկությունը սկսվելը չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղերում քվեաթերթիկներ առկա չեն եղել:
Դիտարկված տեղամասերի 5 %-ում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող (0-ական) տեղեկանք չի տպվել:
Տեղամասի բացումից առաջ կամ բացման հետ կապված խնդիրներ են եղել դիտարկված տեղամասերի 7 %-ում:
Մինչև կեսօր տեխնիկական սարքավորման հետ խնդիրներ չեն եղել դիտարկված տեղամասերի 16 %-ում:
Սարքը դժվարությամբ է ընթերցել անձը հաստատող փաստաթուղթը տեղամասերի 32 %-ում:
Մատնահետքերի ընթերցման դժվարություն է եղել դիտարկված տեղամասերի 44 %-ում:
Դիտարկված տեղամասերի 7 %-ում սարքը վառել է դեղին ազդանշան, սակայն տվյալները ձեռքով մուտքագրելուց հետո վառել է կանաչը: Սարքը արգելափակվել է տեղամասերի 6 %-ում:
Դիտարկված տեղամասերի 52 %-ում գրանցվել է միաժամանակ մի քանի անձի մուտք քվեախցիկ, այս թիվը չի ներառում գրանցված օգնողներին:
Դիտարկված տեղամասերի 35 %-ում գրանցվել են ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու դեպքեր:
Դիտարկված տեղամասերի 6 %-ում դիտորդները նկատել են, որ ընտրողներն իրենց քվեաթերթիկները նկարել են:
Քվեարկելուց հետո հանձնաժողովի անդամներին կամ վստահված անձանց իրենց քվեարկության մասին տեղեկացնելու կամ բարձրաձայնելու դեպքեր են արձանագրվել դիտարկված տեղամասերի 15 %-ում»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը ստացել է 5 ահազանգ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության համար անհրաժեշտ պայմանների բացակայության մասին
- «Քաղաքացի դիտորդ». Բաց քվեարկության 52 դեպք՝ ժամը 12։00-16։00
- Զոլաքարում դիտորդ է ծեծի ենթարկվել. Մանրամասներ
- ԵԱՀԿ դիտորդ. Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը լավ է կազմակերպված
- Տարբեր դիտորդներ տարբեր են տեսնում թեքահարթակների բացակայությունը
- Թեքահարթակներ, բայց ու՞մ համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին