Թեքահարթակներ, բայց ու՞մ համար
Այսօր Հայաստանում Խորհրդարանային ընտրություններ են, նոր կարգով, նոր մեթոդով, նոր սարքերով, նոր միջոցներով... ու թեքահարթակներին հին, շատ հին մոտեցմամբ։
Այս թեքահարթակը 10/47 տեղամասում են տեղադրած։ Ինչի համար՝ հասկանալի չէ։ Նշենք, որ թեքահարթակների ստանդարտը հետևյալն է.
«Թեքահարթակներ
Շենքերում պետք է լինի հարմարեցված առնվազն մեկ մուտք։ Արտաքին սանդուղքներն ու թեքահարթակները պետք է ունենան բռնաձողեր՝ գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան։ Շենքի հիմնական մոտեցումներում սանդուղների 2,5 մ-ից ավելի լայնության դեպքում հարկավոր է նախատեսել բաժանիչ բռնաձողեր։ Մատչելի մուտքերը պետք է ունենան շվաքարան և ջրահեռացում՝ կախված տեղական կլիմայական պայմաններից։ Ստորգետնյա և վերգետնյա անցումների առկայության դեպքում, դրանք անհրաժեշտ է սարքավորել թեքահարթակներով կամ վերամբարձ սարքվածքներով։ Թեքահարթակների համար որպես ծածկույթ չի թույլատրվում լցովի կամ խոշորկառուցվածքային նյութերի օգտագործումը, ինչը կխոչըդոտի թիկնաթոռ-սայլակներով տեղաշարժվելուն։ Բետոնե սալերից ծածկույթները պետք է լինեն հարթ, իսկ նրանց միջև կարանների լայնությունը ՝ 0,015մ-ից ոչ ավելի։ Սանդուղքներրը պետք է կրկնակվեն թեքահարթակներով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բարձրանալու այլ միջոցներով։ Երթևեկության ուղիներում դռների բացվածքներից ու թեքահարթակներից առաջ պետք է ունենան նախազգուշացնող ակոսավոր և/կամ հակադրական գույներով ներկված մակերևույթ։ Թույլատրվում է լուսային փարոսիկների կիրառումը։
Թեքահարթակի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 0,8 մետրը 8% անկյան դեպքում[14]։»
Երևանի քաղաքապետարանի՝ մի քանի տարի առաջվա ծրագրում կարդում ենք. «2014 թ .- ին Երեւանի համայնքային բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում թեքահարթակների կառուցման համար ՀԿ - ների հետ ընտրվել եւ հաստատվել են շուրջ 200 այն առաջնային հասցեները , որտեղ հնարավոր է այդ գումարի սահմաններում թեքահարթակների կառուցումը , նաև՝ մայթերի և փողոցների հիմնանորոգումների ընթացքում»։
Զարմանալի է, որ 2014 թվականին բացարձակապես չեն մտածել 2017 թվականի ընտրությունների ու դրանց՝ հաշմանդամություն ունեցող ու սայլակներով տեղաշարժվող ընտրողների մասին։
Այնպես որ՝ մոտ 60 և ավելի աստիճան թեքությամբ աստիճանների վրա տախտակներ դնելով ում համար և ինչ հարցեր են լուծվում՝ հասկանալի չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան