ՀՀ քննչական կոմիտեում ժամը 19-ի դրությամբ ստացվել է 73 հաղորդում
ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 19-ի դրությամբ, ստացվել է 73 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ստացված հաղորդումներից 27-ը՝ Երևանում, 11-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 7-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի͵ 7-ը՝ Արագածոտնի͵ 8-ը՝ Տավուշի͵3-ը՝ Շիրակի͵ 2-ը՝ Արմավիրի͵ 1-ը՝ Սյունիքի մարզերում։
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Արդյունքների մասին ՔԿ-ից կտեղեկացնեն լրացուցիչ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան