7/28 տեղամաս. «Ծառուկյան» և ՕՐՕ դաշինքի վստահված անձինք մտահոգիչ բան չեն տեսել
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Դ. Վարուժանի անվան հիմնական դպրոցում տեղակայված 7/28 ընտրատեղամասում քվեարկելու է 1946 ընտրող։ ժամը 8:40-ի դրությամբ քվեարկել էր 77 քաղաքացի։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Ներսիսյանն ասաց, որ այդ պահի դրությամբ ընտրողները բավականին ակտիվ են և ոչ մի միջադեպ չի գրանցվել, մթնոլորտը հանգիստ է։ Panorama.am-ի լրագրողի՝ տեղամասում լինելու ընթացքում այնտեղ էին նաև ԱՊՀ դիտորդներ. նրանք որևէ բան ասել հրաժարվեցին։
«Ծառուկյան» և ՕՐՕ դաշինքի վստահված անձինք նշեցին, որ մտահոգիչ որևէ բան չեն տեսել։ Միայն սարքավորումներն են, որ երբեմն չեն ճանաչում անձնագրի համարը։ Սարքավորումների վերապատրաստված մասնագետն ասաց, որ այդ դեպքում ստիպված են լինում, անձնագրի համարը ձեռքով մուտքագրել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին