8/55-8/56 տեղամասեր. «Ընտրությունը քոնն է» ՀԿ ներկայացուցիչը արտառոց դեպք չի գրանցել
Թիվ 3 ընտրատարածքում ներառված Շենգավիթ վարչական շրջանի 8/55 տեղամասում, այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է հանդարտ, առանց որևէ արտառոց դեպքի, այդ մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց հանձնաժողովի նախագահ Ավետիք Գևորգյանը։
Նա նշեց, որ 1692 ընտրողից մոտ 60-ն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը։ Ընդհանուր առմամբ, ըստ հանձնաժողովի նախագահի, բավականին մեծ ակտիվություն է նկատվում։
Նա նաև ասաց, որ ընտրատեղամասը բացվել է ժամը 8-ին, ըստ օրենքի, բոլորն իրենց տեղերում են՝ վստահված անձինք , դիտորդները։
8/56 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լաուրա Ազիզյանն էլ փաստեց, որ ամեն ինչ ընթանում է նորմալ, դեռ մեկ ժամ է անցել, բայց մեծ ակտիվություն կա։ Նա նշեց, որ այդ պահի դրությամբ, 1829 ընտրողներից գրեթե 90-ը մասնակցել են։
Նաև ասաց, որ տեխնիկական սարքավորումների նորամուծությունը խոչընդոտ չի առաջացրել. «Մարդիկ տեղեկացված գալիս են, իսկ եթե չեն իմանում կարգը, բացատրական աշխատանքներ են տարվում, որից հետո մասնակցում են քվեարկությանը»։
«Ընտրությունը քոնն է» ՀԿ ներկայացուցիչը ևս նշեց, որ արտառոց դեպք չի գրանցվել և հույս հայտնեց, որ մինչև վերջ այդ ընտրատեղամասում ամեն ինչ կընթանա առանց միջադեպերի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին