Բակո Սահակյան. «Հայաստան» հիմնադրամի մասնակցությունն Արցախի զարգացման գործում շարունակական է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված
հարցեր։
Հանդիպման ընթացքում Նախագահը ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունն Արցախի զարգացման գործում կրում է շարունակական և համապարփակ բնույթ՝ հիմնադրամի աշխատանքը համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն բաղադրամասերից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: