Կոտրել են քաղաքացու հեռախոսը. Ոստիկանությունն արձագանքում է
Այսօր համացանցում զետեղված հրապարակումներից մեկի համաձայն՝ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում միջադեպ է եղել. կոտրել են քաղաքացու հեռախոսը: Ոստիկանությունից հայտնում են, որ տուժողը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն անհայտ անձը իր հեռախոսը կոտրել է:
«Հաղորդումն ընդունվել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում»,-ասացին ոստիկանությունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան