ՀՀԿ՝ 46 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 25. Էքզիթ-փոլի արդյունքները
Միջազգային հեղինակավոր BS/The Gallup International գործակալությունը իր հայ գործընկեր Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պատվերով իրականացրել է էքզիթ-փոլ Հայաստանի ողջ տարածքով: Տեղամասերից դուրս գալուց հետո հարցրել են 30 հազար քաղաքացու:
Արդյունքները «Երկիր մեդիա»-ի ուղիղ եթերով հայտարարեցին Gallup International ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիսաուշկիենեն և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը:
Հարցազրույցները անցկացվել են բոլոր 13 ընտրատարածքներում, Երևանի և մարզերի 125 ընտրատեղամասերում: Այս նախագծի շրջանակում աշխատել են ընդհանուր առմամբ 300 հարցազրուցավարներ, սուպերվայզերներ, փորձագետներ և ծրագրի ղեկավարներ:
Ընտրատեղամասերի ընտրությունը, որտեղ պետք է անցկացվեին հարցումները, նախագծվել էր այնպես, որ դրանք ընդգրկեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը և ներկայացնեն մարզերը, քաղաքային ու գյուղական վայրերը և համապատասխանեն ընտրատեղամասերի չափերին (ընտրատեղամասերում գրանցված ընտրողների թվաքանակին):
Քվեարկությունը կատարած և ընտրատեղամասից դուրս եկած ընտրողներին խնդրել են լրացնել ելքի հարցման (Exit Poll) հարցաթերթիկը, որտեղ նշել են` թե որ կուսակցության և որ տարածքային թեկնածուի համար են նրանք քվեարկել:
Հարցաթերթիկը լրացնելուց հետո հարցվողին խնդրել են այն տեղադրել ելքի հարցման համար հատուկ նախատեսված արկղի մեջ: Այսպիսով` հարցվողի պատասխանների գաղտնիությունը երաշխավորված էր: Հավաքված տվյալները յուրաքանչյուր հարցազրուցավար էլեկտրոնային միջոցներով ուղղակիորեն յուրաքանչյուր ժամը մեկ փոխանցել է Երևան` հետազոտական կենտրոնական գրասենյակ, որտեղ 5 փորձագետներից բաղկացած թիմը դրանք հաշվարկել և վերլուծել են` հատուկ մշակված մասնագիտական ծրագրով:
Հարցումն անցկացնելու համար ընտրվել է ընտրատեղամասից դուրս եկող յուրաքանչյուր 7-րդ ընտրող:
Ըստ այդմ՝