Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 50,93 տոկոսը
Ժամը 17:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,93 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային եղանակով: Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 2.587.706:
Հիշեցնենք, որ քվեարկությունը մեկնարկել է ժամը 8:00-ին, կշարունակվի մինչև 20:00-ն:
Նշենք նաև, որ երեք ժամը մեկ պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդում:
Թիվ 1 ընտրական տարածք (Երևան)՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 200 հազար 217, քվեարկությանը մասնակցել է 101 հազար 718 քաղաքացի կամ 50,8 տոկոս
Թիվ 2 ընտրական տարածք (Երևան)՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 212 հազար 523, մասնակցել է՝ 105 հազար 440 կամ 49,61 տոկոս
Թիվ 3 ընտրական տարածք (Երևան)՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 224 հազար 322, մասնակցել է՝ 110 հազար 506 կամ 49,26 տոկոս
Թիվ 4 ընտրական տարածք (Երևան)՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 208 հազար 742, մասնակցել է՝ 97 հազար 296 կամ 46,61 տոկոս
Այսինքն, Երևանում քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների թիվը՝ 845 հազար 804 ընտրող, մասնակցել է քվեարկությանը 414 հազար 906 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների 49,06 տոկոսը:
Թիվ 5 ընտրական տարածք (Արարատի մարզ)՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 221 հազար 505, քվեարկությանը մասնակցել է 126 հազար 567 ընտրող կամ 57,14 տոկոսը
Թիվ 6 ընտրական տարածք (Արմավիրի մարզ)՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 232 հազար 10, մասնակցել է՝ 109 հազար 902 կամ 47,37 տոկոս
Թիվ 7 ընտրական տարածք (Արագածոտնի մարզ)՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 116 հազար 814, մասնակել է՝ 66 հազար 797 կամ 57,18 տոկոս
Թիվ 8 ընտրական տարածք (Գեղարքունիքի մարզ)՝ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների թիվը՝ 191 հազար 671, մասնակցել է՝ 108 հազար 144 կամ 56,42 տոկոս
Թիվ 9 ընտրական տարածք (Լոռու մարզ)՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 238 հազար 293, մասնակցել է 117 հազար 290 կամ 49,22 տոկոս
Թիվ 10 ընտրական տարածք (Կոտայք)՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 238 հազար 421, մասնակցել է՝ 118 հազար 212 կամ 49,58 տոկոս
Թիվ 11 ընտրական տարածք (Շիրակի մարզ)՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 230 հազար 701, մասնակել է 107 հազար 872 կամ 46,76 տոկոս
Թիվ 12 ընտրական տարածք (Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր)՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 162 հազար 451, մասնակցել է՝ 89 հազար 119 կամ 54,86 տոկոս
Թիվ 13 ընտրական տարածք (Տավուշի մարզ)՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 110 հազար 36, մասնակցել է՝ 59 հազար 73 կամ 53,69 տոկոս
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 33,46 տոկոսը
- Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 13,32 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան