
ԵԱՀԿ դիտորդ. Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը լավ է կազմակերպված
«Արդեն մի քանի ընտրատեղամասում եղել ենք, ընդհանուր առմամբ, տպավորությունները դրական են, դեռ էական խախտումներ չենք գրանցել»,- Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ դիտորդական առաքելությունում ընդգրկված գերմանացի դիտորդ էլվիրա Դրոբինսկին:
Ռումինիայից Պետրու Մովիլանի խոսքով էլ, որոշ տեխնիկական հարցեր կան, սակայն, ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացը լավ է կազմակերպված:
«Հաշմանդամություն ունեցող անձանց համար որոշ ոչ այդքան հեշտ հասանելի պահեր կան, սակայն ընդհանուր առմամբ, գործընթացը դրական է կազմակերպված»,- ասաց ռումինացի դիտորդը:
Հարակից հրապարակումներ`
- Տարբեր դիտորդներ տարբեր են տեսնում թեքահարթակների բացակայությունը
- Թեքահարթակներ, բայց ու՞մ համար
- ԵԱՀԿ դիտորդ. Հուսով ենք մարդկանց վերաբերմունքն ընտրությունների հանդեպ կփոխվի
- Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին
- Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին